Վրացի «օրենքով գող» Գեորգի Ջանելիձեին կրկին արտաքսում է սպասվում, հաղորդում է «Փրայմ Կրայմը»:

Աղբյուրը հիշեցնում է, որ Ռուսաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են երկրի տարածքում ապօրինի գտնվող վրացի «օրենքով գող» Գեորգի Ջանելիձեին, ով հանցավոր աշխարհում հայտնի է Գոգի Պիտերսկի անունով: Վերջին անգամ Գոգին Ռուսաստանից արտաքսվել էր մոտ կես տարի առաջ:

Վրացական ընդդիմությունը առավել հաճախ է կառավարությանը մեղադրում, որ Վրաստանը «օրենքով գողերի» համար կրկին «անցադուռ» է դառնում՝ մատնանշելով  նոր իշխանությունների չեզոք վերաբերմունքը գողական աշխարհի ներկայացուցիչների նկատմամբ: