Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի կշռադատված եւ կառուցողական մոտեցումը ղարաբաղյան հակամարտության հարցում: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին իր հույն գործընկերոջ՝ Կարոլոս Պապուլիասի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչպես նշեց նախագահը, նա իր հույն գործընկերջը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Հայաստանը շատ բարձր է գնահատում Հունաստանի կշռադատված եւ կառուցողական մոտեցումը ղարաբաղյան հակամարտության հարցում: Պաշտոնական Հունաստանը սատարում  է ԵԱՀԿ Միսնկի խմբին եւ վերջինիս կողմից արված առաջարկությունները, նշեց Սերժ Սարսգյանը:

Սարգսյանը երախտագիտություն հայտնեց Հունաստանին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկրներից մեկը լինելու եւ ցեղասպանությունը ժխտումը քրեականացնող օրենք ընդունելու համար:

Նախագահը նշեց, որ 2015թ.-ին հայ ժողովուրդը կնշի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը եւ այդ կապակցությամբ մի շարք խոշոր միջոցառումներ են ծրագրվում անցկացնել: Սերժ Սարգսյանը հույն գործընկերոջը հրավիրեց ՝ մասնակցելու այդ միջոցառումներին:

Հանդիպման ընթացքում կողմերը նաեւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ կարծիքներով փոխանակվեցին: Կողմերը մտահոգություն հայտնեցին Մերձավոր Արեւելքի քրիստոնեական համայնքների իրավիճակի շուրջ: