Սեպտեմբերի 30-ին, ժամը 01.00-ին, Երեւանի Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցների խաչմերուկում   «Օպել Աստրա»  մակնիշի ավտոմեքենան բախվել   է «Դեու Նեքսիա»  մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Օպել Աստրա»-ի ուղեւորը  մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: