Թաիլանդում իրավապահները կալանավորել են տեղի բնակչին, որը կասկածվում է ռուսաստանցի զբոսաշրջուհու բռնաբարության մեջ, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Ըստ աղբյուրի՝ տուժածը անձամբ է դիմել ոստիկանություն: Նա պատմել է, որ ընկերների հետ երեկոյան զբոսանքից վերադառնալիս, իրեն էր մոտեցել մոտոցիկլետով մի թաիլանդացի եւ առաջարկել տեղ հասցնել: Արդյունքում ռուսաստանցի զբոսաշրջուհին հայտնվել էր մոտոցիկլիստի բնակարանում, որտեղ վերջինս բռնաբարել էր աղջկան:
Կասկածյալն իր հերթին պնդում է, որ աղջիկն ինքն է սեքսով զբաղվելու առաջարկ արել:



























