Արեւելյան Ուկրաինայում ապստամբ-անջատողականներին աջակցելու պատճառով Եվրամիությունը կպահպանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթը, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ-ի պետպաշտոնյաներին:

«Մենք կպահպանենք ստատուս-քվոն», - Կիեւի եւ Ռուսաստանի միջեւ հրադադարի մասին համաձայնության իրացման հարցերի քննարկմանը նվիրված հանդիպումից հետո հայտարարել է պետպաշտոնյաներից մեկը:

«Պատժամիջոցների չեղարկման անգամ հնարավորության մասին խոսք չի եղել՝ հաշվի առնելով իրավիճակը», - ասել է մյուս պետպաշտոնյանը: