Տիեզերագիտության քարոզչության եւ հայ-ռուսական բարեկամության ամրապնդման նպատակով հոկտեմբերի 2-ին Հայաստան կժամանի Միջազգային տիեզերակայանում Սոչիի 22-րդ Օլիմպիական խաղերից առաջ Օլիմպիական կրակի  էստաֆետին մասնակցած ռուս տիեզերագնաց-փորձարկիչ Սերգեյ Ռյազանսկին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության մամուլի ծառայության ղեկավար Լիանա Ազոյանը, այցի շրջանակներում Ռյազանսկին կհանդիպի Հայաստանի գիտական շրջանների ներկայացուցիչների հետ եւ դասախոսություններ կկարդա աշակերտների եւ ուսանողների համար: