Մարդու իրաբունքների մի ամբողջ շարք Սահմանադրությունում հստակ նկարագրված չէ: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խորհրդարանում հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով՝ երկրի ներկայիս վիճակի մեջ պետք է չէ մեղադրել միայն Սահմանադրությանը: «Իհարկե, խորհրդարանական համակարգը երկրի կառավարման առավել արդարացի ուղի է, սակայն բոլոր խնդիրները այն նույնպես չի կարող լուծել», - հավելեց Մինասյանը:

Սակայն մի շարք խնդիրներ արմատավորված են ներկայիս Սահմանադրությունում. Այնտեղ նշված չէ՝ ով է պատասխանատու մարդու մի շարք հիմնարար իրավունքների իրացման համար: Այսպես, թեեւ սահմանվում է աշխատանքի ընտրության մարդու իրավունքը, սակայն նշված չէ՝ որ պետական մարմինն է երաշխավորում այդ իրավունքը: Ճիշտ նույն կերպով բավարար չէ Սահմանադրությունում նշել արդարացի քննության իրավունքը. Կարեւոր է այնպես անել, որ իրավակիրառ պրակտիկան կախված չլինի մեկ մարդուց;