Խախտելով գաղտնի ծառայության արձանագրությունների, թույլ են տվել, որ թիկնազորի մատակարարը (նախկինում երեք անգամ դատված) զենքը ձեռքին հայտնվի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ նույն վերելակում, հաղորդում է WashingtonPost-ը:

Աղբյուրի համաձայն՝ մասնավոր մատակարարը հրաժարվել է կատարել անվտանգության ծառայության հրամանը. նա իրեն տարօրինակ է պահել եւ բջջային հեռախոսով նկարահանել Օբամային:

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ին, ԱՄՆ նախագահի Ատլանտա այցելության շրջանակներում:

Օբամային այս խախտման մասին տեղյակ չեն պահել:

ԱՄՆ գաղտնի ծառայության ղեկավարը խնդրել է թիկնազորային գործակալության թոփ-մենեջերից ուսումնասիրել միջադեպը, բայց չփոխանցել գործը քննչական վարչությանը, որը ստեղծվել է արձանագրությունների եւ ստանդարտների խախտման դեպքերը քններոլւ համար: