Հոկտեմբերից կվերսկսվեն Սիմֆերոպոլ-Երեւան ավիաչվերթները:

Ղրիմի տրանպորստի նախարարի պաշտոնակատար Անատոլի Ցուրկինը հայտարարել է, որ Սիմֆերոպոլ-Երեւան ուղիղ ավիաչվերթները կիրականացնի «Գրոզնի Ավիա» ավիաընկերությունը:

Ցուրկինի խոսքով՝ այսօր Սիմֆերոպոլի օդանավակայանից միջազգային չվերթներն իրականացվում են միայն Թուրքիայի ուղղությամբ, որի ավիաչվերթները նույնպես կրականացնում է «Գրոզնի ավիան»:

«Սիմֆորոպոլ» օդանավակայանը հուլիսի 19-ից վերսկսել էր միջազգային ավիաչվերթները, որոնք դադարեցվել էին Ռուսաստանին Ղրիմի միանալուց հետո: