Այսօր կեսգիշերին Վարդանանց փողոցում գտնվող «Անգել» կարաոկե ակումբում ծեծկռտուք է տեղի ունեցել:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ մի խումբ երիտասարդներ վիճել են միմյանց հետ, ապա վեճը շարունակել ակումբի մուտքի մոտ, որը վերածվել է ծեծկռտուքի:

Այս ծեծի ժամանակ նրանցից մեկը շշով հարվածել է մյուսի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Միջադեպին միջամտել են ոստիկանները եւ դեպքի վայրից բերման ենթարկել երեք տղամարդու: Միջադեպի կապակացությամբ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ կատարվում է հետաքննություն: