Կրասնոդարում կինը սպանել է  կենակցի տատին՝ 76-ամյա թոշակառուի, փոխանցում է Հարավային օկրուգի կայքը: Կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

Քննիչները պարզել են, որ կինն ապրել է  Ելիզավետինսկայա կայարանի երկհարկանի տնատիրություններից մեկում՝ կենակցի եւ նրա տատի հետ: «Սեպտեմբերի 30-ի գիշերը կինն արթնացրել է կենակցին՝ հայտնելով տարեց կնոջ սպանության մասին, որի մեջ ինքը սատանա էր տեսել: Մտնելով տատի սենյակ՝ տղամարդը նրան հայտնաբերել է պարանոցի հատվածում դանակի հարվածների հետքերով», – պատմել են Կրասնոդարի երկրամասի քննչական վարչության մամուլի ծառայությունում:

Ներկայումս 30-ամյա կինը հիվանդանոցում է: Քննիչները պետք է հոգեբանահոգեբուժական փորձաքննություն անցկացնեն: