Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին դիմավորել են բողոքողները, որոնք Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստերի դահլիճ էին եկել Ադրբեջանի քաղաքականության դեմ կտրուկ քննադատությամբ հանդես գալու համար:

Ակտիվիստների խումբը նախքան արտգործնախարարի ելույթը Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատում է պահանջել:  Իր հերթին ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը նրանց խնդրել է չխանգարել ելույթին:

Նշենք, հունիսին ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթը եւս հնչել էր բողոքի ակցիայի պայմաններում: