Թբիլիսիում կայացած «Արեւելյան գործընկերության» երկրների տարածաշրջանային եւ տեղական իշխանության մարմինների կոնֆերանսի ամենամյա նստաշրջանի ընթացքում Հայաստանի համայնքների միության նախագահ, Փարաքար գյուղի ավագանու անդամ Էմին Երիցյանը նշանակվել է «Արեւելյան գործընկերության» երկրները ներկայացնող Կոնֆերանսի համանախագահ:
Եվրոպական հարեւանության տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ամենամյա հանդիպման ընթացքում դիտարկվել է «Արեւելյան գործընկերության» երկրներում ապակենտրոնացման եւ տարածքային համագործակցության դերը:
Նստաշրջանը, որը Թբիլիսիում անցկացվել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության հրավերով, մասնակցել են Եվրամիության եւ «Արեւելյան գործընկերության» երկրներից քաղաքապետեր եւ տարածաշրջանային ընտրական ներկայացուցիչներ: Նրանք քննարկել են «Արեւելյան գործընկերության» շրջանակում տարածաշրջանային եւ տեղական իշխանության մարմինների համար գոյություն ունեցող հնարավորությունները:



























