ԱՄՆ-ի Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը ցանկանում է դառնալ ԱՄՆ-ի հաջորդ նախագահը, հայտնում է Associated Press-ը` մեջբերելով ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի խոսքերը:
Ըստ աղբյուրի` Ջորջ Բուշը, վետերաններին նվիրված հանդիպման ժամանակ  վերջերս եղբոր հետ մասնավոր զրույցում, եղբորն առաջարկել է  մասնակցել 2016 թ. նախագահական մրցապայքարին:
«Կարծում եմ, որ նա ցանկանում է նախագահ դառնալ», - ասել է Ջորջ Բուշը, հավելելով, որ իր եղբայրը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել այս հարցի շուրջ:  «Կարծում եմ, որ նա կարող է մեծ նախագահ դառնալ: Նա հասկանում է` ինչ է նշանակում նախագահ լինել: Նա դա տեսել է իր հոր եւ եղբոր օրինակներով»: