«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրի՝ իրավապահներն օպերատիվ տեղեկություններ ունեն, որ առեւտրականների ցույցերի ոչ բոլոր մասնակիցներն են ինքնաբուխ գալիս այդ բողոքի ակցիաներին:
 
Ըստ այդ տեղեկատվության՝ խոշոր բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ իրենց էմիսարների միջոցով ամեն կերպ հրահրում են առեւտրականներին, մատուցելով իբր 100 տոկոսանոց «ստույգ» տեղեկություններ, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի կիրառումն առեւտրականների կյանքը դժոխք է դարձնելու:
 Շուտով հրահրումով զբաղվող խոշոր գործարարների ցուցակները զեկուցվելու են «ամենավերեւ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում