«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՕԵԿ-ն այսօր պատրաստվում է մեծ շուքով բացել իր «Հ3» հեռուստաընկերությունը: Այդ կապակցությամբ ՕԵԿ-ը նույնիսկ միջոցառում է անցկացնելու Օպերայի շենքում: «ՉԻ» աղբյուրների պնդմամբ` ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը բարձրաստիճան պաշտոնյաների է հրավիրել այդ միջոցառմանը: Ավելին, «ՉԻ» աղբյուրների պնդմամբ, նա սկզբում հայտարարել է, թե վերցրել են 800 տեղանոց դահլիճ, եւ աշխատակիցներն ու ՕԵԿ-ականները կարող են իրենց հետ 10-ական մարդ բերել`«որքան շատ, այնքան լավ» սկզբունքով, բայց հետո փոշմանել է, եւ հիմա խնդրում են սամանափակել հյուրերին: Փոխարենը Բաղդասարյանն իր հյուրերով է ուզում լցնել դահլիճը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























