Ցածր տնտեսական աճը, բարձր գործազրկությունը, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական խնդիրներն առաջիկայում համաշխարհային տնտեսության հիմնական ռիսկերն են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին» ԱՄՀ նախագահ Քրիստին Լագարդի հայտարարությունը, որը ելույթ է ունեցել հոկտեմբերի 3-ին ԱՄՀ ամենամյա գիտաժողովի նախօրեին` Ջորջթաունի համալսարանի ուսանողների առաջ:

Ըստ Լագարդի` տնտեսությունը զարգացման այն փուլում է, երբ իր ցածր աճը շարունակվելու է երկար ժամանակ: Այդ ժամանակահատվածն ուղեկցվելու է  ցածր գնաճով եւ բարձր գործազրկությամբ: «Ցածր գնաճը եւ բարձր գործազրկությունն այն է, ինչ մենք այժմ տեսնում ենք Եվրագոտում: Որոշ երկրներում ավելի, քան մյուսներում», - նշել է Լագարդը: