Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 2-ին, ժամը 18.13-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մուսայելյան փողոցի տներից մեկի 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկումով:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գ. Հ.-ի տանը 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկումով:
Հրդեհը մարվել է ժ.18.30-ին: