Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը չհայտարարված այց է կատարել Աֆղանստան՝ հանդիպելու այդ երկրի նոր կառավարության հետ, հաղորդում է Reuters-ը:

Այդպերպ Քեմերոնը, ըստ աղբյուրի, դարձել է առաջին խոշոր արեւմտյան առաջնորդը, որն ընտրություններից հետո այցելում է Աֆղանստան:

Քեմերոնը ավտոշարասյունը հոկտեմբերի 3-ին ժամանել է Քաբուլի նախագահական պալատ: Նրա այցը, փաստացի, Աֆղանստանի նորընտիր նախագահ Աշրաֆ Գանիի երդմնակալության արարողությունից 4 օր անց: