Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 04.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Սարալանջի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ կախվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «Տոյոտա Կոռոլա» մակնիշի 04 OU 700 համարանիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել ճշտել) դուրս է եկել երթեւեկելի մասից, բախվել գազատարի եւ մասամբ կախվել ձորը:
Ուղեւորներ` 23-ամյա Ա. Հ.-ն եւ 24-ամյա Ն. Պ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են թիվ 1 կլինիկական հիվանդանոց:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը:




























