NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել հոկտեմբերի 1-ին Երեւանի Ղափանցյան փողոցում հնչած կրակոցների վերաբերյալ: Մեր աղբյուրները հայտնեցին, որ վիճաբանությունը եղել է երկու տղամարդու միջոցով, որոնցից մեկը իր օրինակ գազային ատրճանակով 2մետր հեռավորությունից կրակել է նրա վրա: Վիճաբանության պատճառը վաղեմի պարտքն է եղել, կրակողը պարտատերն է, եւ ահա պատահական տեսնելով պարտատուին՝ որոշել է հաշվեհարդար տեսնել: Երկուսին էլ ոստիկանությունը հայտնաբերել է, նրանք ժամանակ առ ժամանակ գտնվել են արտագնա աշխատանքի մեջ: Վիճաբանությանը մասնակցած անձինք առանձնակի վնասվածքներ չեն ստացել: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ամենայն հավանականությամբ քրեական գործը կհարուցվի խուլիգանության հատկանիշներով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում, Ղափանցյան փողոցում հոկտեմբերի 1-ին կեսօրին վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով: Դեպքը տեղի է ունեցել նշված փողոցում գտնվող նախկին գլխարկների գործարանի դիմաց:
NEWS.am-ի տեղեկություններով, մի խումբ տղամարդկանց միջեւ վիճաբանություն է եղել, որի ժամանակ նրանցից մեկը հարվածներ է հասցրել մյուսին, քարով հարվածել ու կրակոցներ արձակել նրա ուղղությամբ: Մասնակիցներից մեկը եղել է «Մերսեդես» մակնիշի մեքենայով, նրան վնասվածքներ են հասցրել կռվի ժամանակ:
Թե կրակոցներն ինչ հետեւանքներ են ունեցել, փորձեցինք ճշտել ոստիկանությունից: Լրատվական ծառայությունից վստահեցրին, որ այն գազային ատրճանակ է եղել, իսկ միջադեպով կատարվում է քննություն:




























