Իսլամիստական  «Բոքո Հարամ» խմբավորման առաջնորդ Աբուբաքար Շեքաուն հերքել է իր մահվան լուրը, հայտնում է  polit.ru-ն՝ վկայակոչելով ֆրանսիական AFP գործակալության տրամադրության տակ հայտնված տեսագրությունը:

Իսլամիստական խմբավորման առաջնորդը նաեւ տեղեկացրել է, որ  «Բոքո Հարամի» վերահսկողության տակ գտնվող տարածքում շարիաթի խիստ օրենքներ են սահմանվում, մասնավորապես՝ գործնականում կիրառվում է քարկոծումը եւ վերջույթների անդամահատումը: Ըստ գործակալության՝ ավելի վաղ նիգերիական բանակը հայտարարել էր Աբուբաքար Շեքաուի մահվան մասին: Լրագրողները հայտարարել են, որ նկարահանումների ամսաթիվը հնարավոր չէ պարզել, սակայն տեսագրությունում երեւացող մարդը նման է գրոհայինների առաջնորդին: