Բելգրադում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչին, որի հետ քննարկելի է տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սերբիայի վարչապետն ու Հայաստանի արտգործնախարարն ընդծեցին, որ փոխգործակցության ընդլայնման մեծ ներուժ գոյություն ունի եւ վստահություն հայտնեցին, որ համատեղ ջանքերով հնարավոր է աշխուժացնել առեւտրատնտեսական կապերը, ակտիվացնել գործարարների միջեւ կապերը, խրախուսել փոխադարձ ներդրումները, զարգացնել փոխգործակցությունը՝ տուրիզմի, գիտության, առողջապահության բնագավառներում, որակապես նոր մակարդակի բարձրացնել երկկողմ համագործակցությունը։
Զրուցակիցները համակարծիք էին, որ երկու երկրների միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը նոր լիցք կհաղորդի երկկողմ շփումների խթանմանը։
Նախարար Նալբանդյանը Սերբիայի վարչապետին Հայաստանի կառավարության ղեկավարի անունից հրավիրեց այցելել Հայաստան։




























