NEWS.am-ին հայտնի է դարձել, որ թմրանյութ պահելու կասկածանքով օրերս կալանավորվել է երեւանյան դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի ուսուցիչը:

Ուշագրավն այն է, որ թմրանյութ հայտնաբերվել է ոչ միայն այդ ուսուցչի տնից, այլեւ դպրոցի իր աշխատասենյակից: Կասկածից վեր է, որ այն կիրառելու անհրաժեշտություն ուսուցիչն ունեցել է նաեւ դպրոցում:

NEWS.am-ին հաջողվեց ճշտել, որ խոսքը թիվ 14 հատուկ դպրոցի ուսուցիչ Բեգլար Մկրտումյանի մասին է: Ավելին, թմրանյութի նկատմամբ նրա սիրո մասին հայտնի է շատերին, քանի որ նա նաեւ իրացնող է: Նրա այդ նախասիրությունների մասին գիտի դպրոցի ողջ կոլետիվը:

Ըստ լուրերի, Մկրտումյանը հայտնի կուսակցություններից մեկի բարձր հովանավորությամբ է աշխատում դպրոցում, թե որ մեկի, մեզ չհաջողվեց ճշտել: Նշենք, որ Բեգլար Մկրտումյանն արդեն կալաանվորված է: