Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը եւ նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամները ՌԴ քաղաքացիություն են ստացել, հաղորդում է ukranews-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոյին, որը այդ տեղեկությունը հրապարակել է Facebook-ի իր էջում:
«Յանուկովիչի, Պշոնկայի, Ազարովի ընտանիքներին հաջողվել է պայմանավորվել Պուտինի հետ՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու հարցում, եւ նրանք կարող են առայժմ իրենց չոր ու հարմարավետ զգալ»,-գրել է Գերաշչենկոն:
Նրա փոխանցմամբ՝ այդ անձանց ՌԴ քաղաքացիություն տրամադրվել է Ռուսաստանի նախագահի առանձին գաղտնի հրամանագրով: «Հուդային Քրիստոսին դավաճանելու համար 30 արծաթ տվեցին: Ազարովին, Պշոնկային, Յանուկովիչին ու նրանց ընտանիքներին Ուկրաինայի շահերին դավաճանելու, անպատժելիության եւ սեփական քաղաքացիներին գնդակահարելու համար Պուտինը ՌԴ քաղաքացիություն տվեց»,-վրդովված գրել է ՆԳ նախարարի խորհրդականը:
Նա ընդգծել է, որ ՌԴ Սահմանադրության համաձայն, պետությունն իր քաղաքացիներին չի տալիս երրորդ երկրների:




























