Շվեդիայի արտգործնախարար է դարձել սոցիալ-դեմոկրատ Մարգոթ Վալստրյոմը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով երկրի նոր վարչապետ Ստեֆան Լյովենին:
Մարգոթ Վալստրյոմը՝ մասնագիտությամբ բանկային մենեջեր, սոցիալ-դեմոկրատ է՝ Շվեդիայի խորհրդարանում աշխատանքային մեծ փորձով: 1990-ականների կեսերին աշխատել է սոցիալ-դեմոկրատների կառավարությունում եւ տարբեր տարիներին զբաղեցրել է մշակույթի, ինչպես նաեւ սոցիալական հարցերով նախարարի պաշտոնը:
1999- 2009թթ. Վալստրյոմը մտավ Եվրահանձնաժողովի կազմ: 2010թ. նրան նշանակեցին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ պատվիրակ՝ զինված հակամարտությունների գոտում սեռական բռնությունների դեմ պայքարի հարցերով:


























