Հաճախորդների սպասարկման հարմարավետության եւ արագության բարձրացման նպատակով, Յունիբանկի շարունակում է «մեկ պատուհանի» սկզբունքով  սպասարկման կազմակերպումը մասնաճյուղերում: 

Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Մեկ պատուհանի» սկզբունքով աշխատանքին անցում կատարեցին նաեւ բանկի գլխամասային գրասենյակը (Երեւան, Չարենցի 12, թիվ 53, 1-5),   «Տաշիր-Կենտրոն» (Երեւան, Խորենացու 33) եւ «Էրեբունի» (Երեւան, Էրեբունի 20, N50) մասնաճյուղերը: Այսինքն  հաճախորդները,  բանկային ծառայություններից օգտվելիս, կարող են դիմել բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղի կամ սպասարկող այլ մենեջերի լրացուցիչ մոտենալու կարիք այլեւս չկա:

Բացի վերոհիշյալ մասնաճյուղերից, «մեկ պատուհանի» սկզբունքով արդեն իսկ աշխատում են բանկի «Կոմիտաս» (Երեւան, Կոմիտասի 15/2) , «Օպերա» (Երեւան, Սայաթ-Նովա 1), «Աճառյան» (Երեւան, Աճառյան 22, N51), «Երիտասարդական» (Երեւան, Աբովյան 23/2), «Հաղթանակ» (Երեւան, Կոմիտասի 62, N94), «Քոչար» (Երեւան, Հ.Քոչար 19, 13/1), «Ավան» (Երեւան, Իսահակյան թաղ., 1/19) եւ «Զեյթուն» (Երեւան, Դ.Անհաղթ 10) եւ «Զվարթնոց» (Զվարթնոց օդանավակայան) մասնաճյուղերը:

Ներկայումս Յունիբանկն ունի 46 մասնաճյուղ եւ ներկայացուցչություն Մոսկվայում: Բանկի բոլոր մասնաճյուղերն իրականացնում են է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական եւ բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, հաշվարկա-դրամարկղային սպասարկում եւ կոմունալ վճարումների ընդունում: «Հաղթանակ», «Օպերա» եւ «Լոռի» մասնաճյուղերն աշխատում են վեցօրյա ռեժիմով` հաճախորդների սպասարկում իրականացնելով նաեւ շաբաթ օրերին: «Զվարթնոց» մասնաճյուղն աշխատում է առանց հանգստյան օրերի` շուրջօրյա:

Յունիբանկի ծառայություններից օգտվող հաճախորդների թիվը գերազանցել է  270 հազարը: