Այսօր Գավառի պետական համալսարանը հյուրընկալել էր Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին, նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանին եւ ՀՀ Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանին:

Գավառի պետական համալսարանում պարոն նախարարը հանդիպեց բուհի պրոֆեսորադասախոսական, վարչական եւ ուսանողական համակազմի ներկայացուցիչների հետ:

արոն Մանուկյանն իր խոսքում անդրադարձավ աշխատանքի կարեւորությանը, թիմային աշխատանքի սկզբունքներին եւ առաջնորդի՝ լիդերի դերակատարությանը, փաստեց, որ յուրաքանչյուր գործում պետք է դրսեւորել նվիրում ու աշխատասիրություն եւ ղեկավարումից պետք է ձգտել դեպի առաջնորդություն:

ՀՀ արդարադատության նախարարը, կիսելով իր աշխատանքային փորձը, հորդորեց ուսանողներին միշտ ջանալ անել ավելին, քան պահանջվում է, երբեք չխուսափել աշխատանքից եւ կարեւորել թիմային աշխատանքում փոխօգնության գաղափարը:

Պարոն նախարարը պատասխանեց ուսանողների հարցերին, ծավալվեց հետաքրքիր, բովանդակալից եւ ուսանելի քննարկում:

Պարոն Մանուկյանը Գավառի պետական համալսարանին նվիրեց «Տերունական աղոթք»-ի ասեղնագործ տեքստը եւ ՀՀ անկախության մասին հռչակագրի պաշտոնական տարբերակը:

ՀՀ արդարադատության նախարարության պատվիրակությունը եղավ նաեւ ԳՊՀ պատմագիտական թանգարանում: