Երկու հայկական պետությունների միջեւ մաքսակետ չի կարող լինել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով՝ դրա մասին անգամ մտածելն անհնար է: «Ես բացառում եմ մաքսակետի առկայությունը Հայաստանի Հանրապետության եւ ԼՂՀ-ի միջեւ: Նման բան լինել չի կարող, ով էլ դա ցանկանա»,-ընդգծել է Հարությունյանը:

Ավելի վաղ Հայաստանի բազմաթիվ պաշտոնյաներ հայտարարել էին, որ Մաքսային միության անդամակցության դեպքում Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ մաքսակետ չի լինելու: