ԱՄՆ-ում բնակվող ճանապարհորդ Ռիք Ղազարյանը եղել է Շպիցբերգենում եւ, ի զարմանս իրեն, այնտեղ հայերի է հանդիպել՝ աշխարհի ամենահյուսիսային հայերին: Այս մասին գրում է Ամերիկայի հայկական «The Armenian Weekly» պարբերականը:

Նորվեգական մեկուսի Շպիցբերգեն կղզին տեղակայված է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում: Ամռանն այստեղ 99 օր մայր չի մտնում, իսկ ձմռանը 84 օր շարունակ խավար է տիրում: Շուրջ երեք հազար մարդ Շպիցբերգենն իրենց տունն են անվանում: Համարվում է, որ նրանք ապրում են աշխարհի ամենահյուսիսային բնակավայրում:

Չնայած Շպիցբերգենը գտնվում է նորվեգական ինքնիշխանության ներքո, ռուսերենը Բարենցբուրգում լինգվա ֆրանկա է: 1920 թվականին ստորագրված յուրօրինակ պայմանագիրը կողմերին թույլ է տալիս շահագործել Շպիցբերգենի ռեսուրսները, սակայն միայն երկիրը, որն օգտվել է այդ հնարավորությունից, Ռուսաստանն է: Խորհրդային տարիներին ռուսաստանցիներն այստեղ ապրում էին՝ զբաղվելով ածխահանությամբ:

Ռիք Ղազարյանը հոր հետ զբոսնում է ավանի գլխավոր փողոցում զբոսնելու եւ հանկարծ Վարդան անունով հայի է հանդիպում: Նրանք գնում են տղամարդու տուն եւ սկսում պատմել իրենց մասին: Միանգամից նրանց Գյումրիից յոթ ընտանիք է շրջապատում: Պարզվում է, որ Հայաստանի ծանր տնտեսական պայմաններն այդ մարդկանց ստիպել են աշխատելու նպատակով մեկնել այստեղ բնակավայր: «Աշխարհի ծայրում հայերի հանդիպելը զարմանալի էր»,- նշում է հոդվածի հեղինակը: