Մի խումբ ամերիկացի գյուտարարներ Բրուքլինից գրիպից եւ այլ վարակներից պաշտպանող շարֆ են ստեղծել: Աքսեսուարը մշակվել է բժիշկների հետ համատեղ եւ կարող է տիրոջը պաշտպանել նույնիսկ օդում առկա վնասակար քիմիական նյութերից:

Նորույթը «Scough» անվանումն է ստացել: Այն կտոր է, որը փակում է պարանոցն ու դեմքի ստորին հատվածի կեսը: Շարֆն ունի ախտահանող դիմակ, որը հարկավոր է երեք ամիսը մեկ անգամ փոխել: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով «The Independent»-ին:

«Scough» շարֆն ու բանդանան առցանց վաճառքում արժեն 29-69 դոլար: Շարֆի ստեղծման գաղափարը ծագել է մետրոյում, երբ տեսել են, թե ինչպես են ուղեւորները փակում դեմքերը՝ հազացող կամ փռշտացող ուղեւորներից չվարակվելու համար: