Կոլումբիայից երիտասարդ կինը կարտոֆիլը որպես հակաբեղմնավորիչ օգտագործելու պատճառով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Աղբյուրի տվյալներով, աղջիկը բժիշկներին տեղեկացրել է որովայնում ցավերի մասին: Հետազոտության արդյունքում բուժքույրը հայտնաբերել է ցավերի անսպասելի պատճառը. կարտոֆիլն արմատներ է նետել աղջկա հեշտոցում: Պարզվում է՝ երիտասարդ կինը մոր խորհրդով կարտոֆիլը որպես հակաբեղմնավորիչ է օգտագործել:
Բժիշկները քննադատել են մորը նման խորհրդի համար, սակայն վստահեցրել են, որ ֆիզիկական լուրջ վնաս այն չի հասցրել:
Այս երկրում սեռական դաստիարակություն գոյություն չունի, ինչի արդյունքում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, ինչպես նաեւ անցանկալի հղիությունների մակարդակը շատ բարձր է:




























