Սյաո Յոնգշենգը փոքրիկ լողափի եւ ավանդական չինական տան սեփականատեր է արեւելաչինական Շանդուն նահանգի Լինգշան կղզում: Երբ որոշել է վերանորոգել բնակարանը, մտածել է շինարարներին եւ դիզայներներին վճարելու գումարի մասին, նշում է «Mail Online»-ը:
Ի վերջո որոշել է ինքնուրույն վերանորոգել: Ընդ որում, որպես կանոն, խնայելու հետեւանքով վերանորոգումը 2 տարի է տեւել: Արդյունքում նա 1500 քառակուսի մետրը ծածկել է խխունջներով, որոնք հավաքել էր իր լողափից:
«Ես միշտ սիրել եմ խխունջները, բայց երբեք դրանք չեմ կիրառել»,- պատմում է նա: Նրա խոսքով՝ գաղափարը ծագել է այն բանից հետո, զբոսնել է լողափում ու բախվել յուրահատուկ գեղեցիկ խխունջի պատյանի:
Այդպես նա սկսել է տարբեր խխունջներ հավաքել՝ մինչեւ անգամ 4 կգ քաշ ունեցող խխունջներ:
«Ես ամենուրեք էի դրանք օգտագործում,- պարզաբանել է նա:- Բռնակները զարդարելու եւ խճանկար հավաքելու համար: Այժմ դրանք ամենուրեք են»,- հաղորդում է «FedPost.ru»-ն:
Այժմ նրա բնակարանը նման է թանգարանի, որի ցուցանմուշները բացահայտում են կղզու պատմությունը եւ տեղացի ձկնորսների ամենօրյա կյանքը:































