Պատմաբան բարոն Ջոն Աքթոնը հայտարարել է, որ իշխանությունն այլասերում է, իսկ բացարձակ իշխանությունը՝ բացարձակապես է այլասերում: Այժմ Աքթոնի պնդումը գիտականորեն է հաստատվել: Մի շարք փորձեր ցույց են տվել, որ երբ ազնիվ մարդիկ իշխանություն են ձեռք բերում, չեն կարողանում դիմակայել ուրիշներից շահ ստանալու գայթակղությանը:
Ըստ «Mail Online»-ի, հոգեբանական թեստերից հետո կամավորները «Բռնատեր» խաղն են խաղացել, որի շրջանակում վճարումներ կատարելու իրավունքի լիակատար վերահսկողություն են ստացել՝ ինչպես իրենց, այնպես էլ իրենց հետեւորդների օգտին:
Առաջնորդն ընտրության իրավունք է ունեցել եւ կարողացել է ընդունել ինչպես սոցիալական, այնպես էլ հակասոցիալական որոշումներ. վերջինները խմբին քիչ գումար են բերում, սակայն ավելացրել են բռնակալի եկամուտները: Հետազոտության մեջ առաջնորդին գումար են տվել եւ թույլ տվել ըստ հայացողության բաժանել այն: Արդյունքում, որքան շատ է վերցրել իրեն, այնքան քիչ է մնացել մյուսներին:
Ստացված տվյալները ցույց են տվել, որ նրանք, ովքեր գնահատվում էին պակաս ազնիվ, ամենասկզբից ավելի կոռումպացված վարքագիծ են դրսեւորել: Սակայն նաեւ նրանք, ովքեր սկզբում ավելի ազնիվ էին համարվում, ժամանակի ընթացքում չեն դիմակայել գայթակղությանը:
Մասնակիցները թքի ստուգում են անցել, ինչի արդյունքում պարզվել է, որ հակասոցիալական որոշումներ ընդունում են ավելի շատ նրանք, որոնց մոտ տեստոտերոնի մակարդակն ավելի բարձր է:
Պրոֆեսորը կարծում է, որ արդյունքներն ակնհայտ են. իշխանությունն այլասերում է: Երբ մարդն ավելի շատ է իշխանություն ստանում, ավելի շատ է հակված լինում հակասոցիալական որոշումներ ընդունելուն:




























