Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ «Էրեբունի-Երեւան 2796» տոնակատարությանն ընդառաջ շաբաթ օրերին մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվել են շաբաթօրյակներ: Այդ առումով բացառություն չի եղել նաեւ նախատոնական վերջին շաբաթ օրը:

Կենտրոնացվել են սանմաքրման եւ կանաչապատման բոլոր ձեռնարկությունների, ինչպես նաեւ քաղաքապետարանի ենթակայության կրթօջախների եւ մյուս կառույցների  հնարավորությունները: Հատուկ ուշադրություն է դարձվել տոնական միջոցառումների անցկացման հարակից վայրերին:

Աշխատանքները վերահսկում են Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն ու օպերատիվ շտաբը: