Գիտնականները բացահայտել են Երկրի վրա ոսկու գոյացման գաղտնիքը: Այն ձեւավորվել է գամմա-փայլատակման արդյունքում:

Գիտնականները նշում են, որ նման փայլատակումները հազվադեպ են լինում: Նման դեպք տեղի է ունենում բազմաթիվ նեյտրոնային աստղերի հետ բախման ժամանակ, որից հետո մեծ քանակությամբ էներգիա է անջատվում: Հենց այդ ժամանակ տիեզերական միջավայրը համալրվում է մասնիկներով, այդ թվում՝ ոսկով:

Ըստ «Daily»-ի, ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել շուրջ 400 մլրդ տարի առաջ: Այն ժամանակ պայթյունը անհավանական ուժեղ է եղել եւ մեր մոլորակին մեծ քանակությամբ այդ մետաղից է նվիրել: Երկրից հեռավորությունը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, շատ մեծ է՝ ավելի քան 6000 լուսնային տարի: Սակայն պայթյունն առանց հետեւանքների չի լինում. այն ժամանակ վերացել է Երկրի կենդանի էակների 60 տոկոսը: