Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են դուրս եկել հանրապետության նախագահ Դիլմա Ռուսեֆը (40,53%), եւ նախկին սենատոր Աեսիու Նեւիսը (34,83% ), փոխանցում է MIGnews-ը:

Հայտնի բնապահպան ակտիվիստուհի Մարինա Սիլվան, նշում է աղբյուրը, հավաքել է 21% եւ դուրս մնացել պայքարից:

Ըստ հասարակական կարծիքի հարցման` Ռուսեֆը երկրորդ փուլում կարող է հաղթանակի հույս ունենալ: 

Հիշեցնենք, որ Բրազիլիայի բնակիչները հոկտեմբերի 5-ին նախագահ են ընտրել, ինչպես նաեւ դաշնային խորհրդարանի անդամներ եւ նահանգապետեր: 140 մլն գրանցված ընտրողներ քվեարկել են էլեկտրական սարքերի օգնությամբ: