Թեքսասի համալսարանի գիտնականները պնդում են, որ բջջային հեռախոսով կամ սոցիալական ցանցերով ինտիմ բնույթի տեքստային հաղորդագրություններ կամ լուսանկարներ ուղարկելը դեռահասների սեռական զարգացման նորմալ տարր է, հաղորդում է Lenta.ru-ն:

Հարավային Թեքսասում դեռահասների անանուն հետազոտություններ են անցկացվել շուջ 6 տարի, որոնց համաձայն սեռապես ակտիվ են եղել սեքս-SMS ուղարկող դեռահասները, սակայն անպարկեշտ սեռական կապերի վրա դա որեւէ կերպ չի ազդել:

Բացի այդ, թեքսասի գիտնականները առաջին անգամ ուշադրություն են դարձել ինտիմ լուսանկար ուղարկելու եւ նման նկար ստանալու խնդրանքի միջեւ: Պարզվել է, որ իրական կյանքի համար նշանակություն ունի միայն «սեքս-հաղորդագրություն» ուղարկելը: «Այդ գործողությունը հաղորդում է հասցեատիրոջն իր բաց եւ սեքսուալ վարքի մասին, ցուցադրում որոշակի սպասումներ»,-ասել է հետազոտության համահեղինակներից մեկը: