Բրազիլացի ծաղրածու Ֆրանսիսկու Օլիվեյրա Սիլվան, որը հանդես է գալիս Տիրիրիկա մականունով, հոկտեմբերի 5-ին Բրազիլիայում կայացած համապետական ընտրություններում վերընտրվել է պատգամավոր՝ ստանալով ավելի քան մեկ մլն ընտրողների ձայները Սան Պաուլու նահանգում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ընտրություններում Տիրիրիկան իր հավաքած ձայներով երկրորդն է: Նրանից առաջ է անցել հայտնի լրագրող եւ սպառողների իրավունքների պաշտպան Սելսու Ռուսոմանուն (մոտ 1,5 մլն քվե):
Աղբյուրի փոխանցմամբ՝ 4 տարի առաջ Տիրիրիկան ստացել էր 1,3 մլն ընտրողների ձայները: Անցած ընտրություններում նրա քարոզարշավի կարգախոսներն էին. «Ավելի վատ, քան հիմա է, չի լինի» եւ «Դուք գիտե՞ք ինչով են զբաղված պատգամավորները. Ես էլ չգիտեմ: Քվեարկեք իմ օգտին, եւ ես կպարզեմ»:
Տիրիրիկան փորձել է կատարել իր խոստումները. Նա վերջին 4 տարիներին ամենաշատն է եղել պատգամավորի իր աշխատավայրում:


























