Դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ Մոսկվայի բորսայում տորգերի մեկնարկին հատել է 40 ռուբլու սահմանագիծը, ինչն աննախադեպ է Ռուսաստանի ողջ պատմության ընթացքում, հաղորդում է Gazeta.ru-ն:

Ըստ աղբյուրի, դոլարի փոխարժեքն աճել է 5 կոպեկով եւ կազմել 40,0535 ռուբլի: Ռուսաստանի Կենտրոնական բանկը արժութային միջացնքի սահմանները 10 կոպեկով բարձրացրել է հասցնելով 44,5 ռուբլու: Վերջին անգամ Ռուսաստանի ԿԲ-ն արժութային միջանցքի սահմանները բարձրացրել էր այս տարվա մայիսի սկզբին: