Փարիզից ոչ հեռու գայլեր են նկատվել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Կենսաբան Էրիկ Բասի խոսքով՝ դրանք, հնարավոր է, երիտասարդ գայլեր են, որոնք վերջերս լքել են իրենց ոհմակը եւ ցանկանում են բնակվել նոր տարածքներում:
«Գայլը կարող է մեկ գիշերում հաղթահարել մոտ 100 կմ»,-ասել է գիտնականը:
Փարիզը շրջապատող անտառներում իդեալական պայմաններ են ստեղված գայլերի համար. այնտեղ մեծ քանակությամբ եղջերուներ, վարազներ եւ այլ կենդանիներ կան:
Չնայած վայրի բնության պաշտպանների բողոքներին, բնապահպանության նախարար Սեգոլեն Ռուայալը թույլ է տվել գայլերի ընտրանքային վնասազերծում իրականացնել: Որոշ կենդանաբանների խոսքով՝ գայլերի հետ կողք կողքի ապրելը անընդունելի է: Սահայն կենսաբանը պնդում է, որ գայլերը երբեք չեն հարձակվում մարդկանց վրա, եւ նրանք բնության հավասարակշռության մի մասն են:




























