Բրիտանական մայրաքաղաքը գլխավորել է աշխատանքի համար աշխարհի ամենագրավիչ քաղաքների վարկանիշային աղյուսակը, գրում է «The Guardian»-ը: Այդ մասին վկայում են «The Boston Consulting Group»-ի եւ «TotalJobs.com»-ի  նոր հետազոտությունը, որին մասնակցել է ավելի քան 200 հազար մարդ 188 երկրից: Հարցման արդյունքների հիման վրա պարզվել է, որ 16 տոկոսը կկամենար աշխատել հենց Լոնդոնում:

Լավագույն տասնյակում են Նյու Յորքը(ԱՄՆ) եւ Փարիզը(Ֆրանսիա): Բացի այդ, առաջին տասնյակ ներկայացված են Սիդնեյը(Ավստրալիա),Մադրիդն ու Բարսելոնան(երկուսն էլ Իսպանիա), Բեռլինը(Գերմանիա), Տորոնտոն(Կանադա) եւ Սինգապուրը: Տասնյակը եզրափակում է Հռոմը(Իտալիա), հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Ինչպես նշել է «TotalJobs.com»-ի ներկայացուցիչ Մայք Բուքերը, Լոնդոնը կարողացել է նման հաջողության հասնել, քանի որ բրիտանական մայրաքաղաքը հնարավորություն է տալիս աշխատել տարբեր բնագավառներում եւ ուշադրություն է գրավում մշակութային տեսակետից: «Զարմանալի չէ, որ մարդիկ ամբողջ աշխրհից ցանկանում են գալ ու աշխատել այստեղ»,- հավելել է Բուքերը:

Պարզվել է նաեւ, որ աշխատանքի համար ամենագրավիչ երկիրն ԱՄՆ-ն է, որը հավաքել է 42 տոկոս: Երկրորդ տեղում Բրիտանիան է(37 տոկոս), երրորդում՝ Կանադան(35 տոկոս):