Չինաստանում ՀՆԱ-ի աճը 2014թ. արդյունքներով կիջնի 7,6-ից 7,4%, իսկ 2015թ. ցուցանիշը կդանդաղի՝ ավելի վաղ կանխատեսված 7,5%-ից 7,2%-ի, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Համաշխարհային բանկի զեկույցը:
ՀԲ-ի զեկույցում նշվում է, որ 2014 թ. սեպտեմբերի արդյունքներով Չինաստանում արդյունաբերական արտադրության աճը ամենաքիչն է 2008 թ.-ից հետո: «ՉԺՀ ներդրումնրի հոսքի կրճատումը, անշարժ գույքի շուկայում գնի նվազումը, ինչպես նաեւ մանրածախ վաճառքի աճի դանդաղումը նույնպես նպաստում են Չինաստանի ՀՆԱ-ի աճի ընդհանուր դանդաղմանը», - ասվում է փաստաթղթում:
«Չինաստանի տնտեսությունում ռիսկերի կարգավորման ամենալավ միջոցը ֆինանսական եւ հարկային քաղաքականության օպտիմալացումն է, ինչպես նաեւ բարեփոխումներ կատարելը` արտահանման մրցունակությունը բարձրացնելու նպատակով», - կարծում է ՀԲ-ի առաջատար տնտեսագետ Սուդհիր Շեթին: Ըստ նրա` Հոնկոնգում բողոքնեը կդառնան այդ շրջանի աճի դանդաղեցման պատճառ, սակայն հատուկ ազդեցություն չեն ունենա ՉԺՀ-ի տնտեսության վրա:




























