Յուրաքանչյուր 6-րդ կին պատրաստ է մեկ կտոր սիրելի աղանդերի դիմաց առհավետ հրաժարվել սեքսից: Մեծ Բրիտանիայի բնակիչները, ինչպես պարզվում է, պատրաստ են հրաժարվել առաջին անհրաժեշտության բազմաթիվ իրերից՝ ներառյալ ավտոմեքենայից ու համացանցից՝ հանուն սիրելի աղանդերի, նշվում է բրիտանացի գիտնականների նոր հետազոտության արդյունքներում, հաղորդում է «Mail Online»-ը:
Բրիտանական հրուշակեղենի ընկերության աշխատակցի խոսքով՝ մարդիկ նաեւ հաճախ կիրառում են քաղցրը որպես գործիք բանակցությունների ժամանակ, որպեսզի հաջողության հասնեն: Հաստատվել է, որ ամեն 8-րդ աշխատակից տնօրինությանը հաճոյանալու համար աշխատավայր խմորեղեն է բերում, այն ժամանակ, երբ տղամարդկանց 11 տոկոսը փորձում է կնոջ սիրտը գրավել տորթով: Թույլ սեռի ներկայացուցիչները դրա համար խմորեղենը կիրառել են միայն 7 տոկոս դեպքերում:
Դրա հետ մեկտեղ՝ քառորդ մասը պատրաստ է առհավետ հրաժարվել գինուց, 13 տոկոսը՝ կոտրել բջջայինը, միայն թե սիրելի խմորեղենն ուտելու հնարավորություն ունենա:
Հաստատվել է նաեւ, որ տղամարդկանց 9 տոկոսը պատրասը է հանուն տորթի հրաժարվել տորթից: Կանանց շրջանում այդ քայլին պատրաստ է գնալ 16 տոկոսը:
Քառորդը հայտարարել է, որ պատրաստ է հեռացնել սոցցանցի հաշիվները, այդ թվում եւ «Facebook»-ում ու «Twitter»-ում, եւ 13 տոկոսն էլ հրաժարվել է դիտել իր սիրելի հեռուստաահաղորդումը:
Տորթերի ազգային տոնի նախօրեին անցկացված հարցմանը մասնակցել է 2000 մեծահասակ:




























