Հայաստանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Էդվանդ Նալբանդյանն ու Լորան Ֆաբիուսը կքննարկեն Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպման նախապատրաստության հարցերը:
Ինչպես հաղորդում է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը, ԱԳ նախարարների հանդիպմանը կքննարկվի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը:
«Այս տարվա մայիսին Բաքու եւ Երեւան կատարած այցերի ժամանակ Ֆրանսիայի նախագահը իր հայ եւ ադրբեջանցի գործընկերներին առաջարկել է հանդիպել աշնանը Փարիզում՝ քննարկելու համար հակամարտության կարգավորման ուղիները: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Այդ հարցը կլինի Լորան Ֆաբիուսի եւ Էդվարդ Նալբանդյանի հանդիպման օրակարգի մի մասը»,-ասված է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:



























