Հայ հայտնի գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանի փաստաբանը մտադիր է դիմել գլխավոր քննչական վարչություն՝ իր պաշտպանյալին եկեղեցի այցելելու եւ հոգեւորականների հետ շփվելու հնարավորություն ընձեռելու համար:

«Շուտով դիմումը կհասնի քննիչին: Մենք կմիջնորդենք հոգեւորականների այցելությունների հնարավորության համար, քանի որ  Լեւոն Գուրգենովիչը շատ հավատացյալ մարդ է, նրան անհրաժեշտ է նաեւ եկեղեցականների հետ շփվելը», - պատմել է  փաստաբան Սամվել Կարախանյանը:

Գործարարի պաշտպանությունը մտադիր է նաեւ քննությանը խնդրել Հայրապետյանին թույլ տալ լքել  բնակարանը զբոսանքների, ինչպես նաեւ բժշկի գնալու համար:  Մոսկվայի Բասմանի դատարանը հոկտեմբերի 3-ին վճռել էր մեկուսարանից ազատել «Բաշնեֆտի» գործի ֆիգուրանտ Լեւոն Հայրապետյանին: