Հոկտեմբերի 6-ին նշվում է կացարանի օրը՝ ՄԱԿ-ի հիմնադրած World Habitat Day-ը, փոխանցում է Calend-ը:
Աղբյուրը հիշեցնում է, որ 1985 թ. ՄԱԿ-ի ԱԽ-ն հիմնադրել էր այդ համաշխարհային օրը` մինչեւ 2000 թ. մոլորակի բնակչությանը կացարանով ապահովելու նպատակով: 1996 թ.-ից այս օրը նշվում է նաեւ ճարտարապետության օրը:
Կացարանի եւ բնակության պայմանների խնդիրները բարձրացվել էին դեռեւս 1976 թ. Վանքուվերում բնակավայրերի կայուն զարգացման հարցով ՄԱԿ-ի խորհրդաժողովում: Այդ ժամանակից ի վեր աշխարհը զգալի փոխվել է, սակայն կացարանի անբավարարության, աղքատության, աղտոտվածության եւ հիվանդությունների խնդիրները չեն կորցնում իրենց սրությունը, ընդհակառակը:
Այս օրն ավանդաբար կայանում է «Հաբիթաթի համաշխարհային մրցանակի» հանձնման արարողություն, որը տրվում է նորարական եւ գործնական նախագծերի համար, որոնք ուղղված են կացարանի պահանջարկը բավարարելուն:




























