Հուվերի համալսարանի միկրոժապավենացման բաժնի աշխատակիցներն արխիվում պատահաբար Առաջին համաշխարհային պատերազմի տարիների հայերեն լեզվով տպագրված թերթի օրինակ են հայտնաբերել: Ավելի ուշ Սթենդֆորդի համալսարանի փորձագետների եւ Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանի գրադարանի աշխատակից Նորա Ավետյանի օգնությամբ հաջողվել է պարզել, որ դա «Զանգ» պարբերականն է:
Թերթը լույս է ընծայվել Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության կողմից, որը ստեղծվել է 1887 թվականին, Շվեյցարիայում, մի հայ ուսանողների կողմից, ովքեր հույս ունեին ստեղծել անկախ, Օսմանյան Կայսրությունից ազատ Հայաստան: Այն դարձել է Օսմանյան Կայսրությունում եւ Պարսկաստանում գործող առաջին սոցիալիստական կուսակցությունը:
Մասնագետների խոսքով՝ թերթը կարեւոր աղբյուր է այն գիտնականների համար, ովքեր զբաղվում են ԽՍՀՄ-ի վաղ շրջանի եւ Հայաստանի պատմության ուսումնասիրությամբ:



























