Հայկական «Locator» ընկերությունը հակառակորդի զինված ուժերի դիպուկահարների դեմ տեխնոլոգիա է պատրաստում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Locator»-ի ծրագրի ղեկավարը «DigiTec» տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ, որը տեղի է ունեցել Երեւանում հոկտեմբերի 3-5-ին: Ցուցահանդեսի ժամանակ ընկերությունը ներկայացրել է ուսումնական գնդացիրի մոդել, արդեն գործող համակարգով:
«Տվյալ խնդիրը մեզ մոտ է, քանի որ մենք զբաղվում ենք ավտոմատ կառավարման համակարգերով: Սահմանին ամառվա իրադարձություններից հետո մենք որոշել ենք հակառակորդի դիպուկահարներին արժանի պատասխանի համակարգ ստեղծել: Երկար ժամանակ չի անցել, բայց արդեն երկու ամիս աշխատում ենք պաշտպանության նախարարության հետ: Սարքն արդեն ձայնային ռադար ունի, որը թույլ է տալիս կրակն ուղղել հակառակորդի կրակոցի ուղղությամբ: Հաշվի առնելով այն, որ դիպուկահարները, որպես կանոն, առաջին գծից հեռու են տեղակայվում, եւ շարժմամբ հայտնաբերել նրանց հնարավոր չէ, մենք ընտրել ենք այպիսի տարբերակ»,- հավելել են աշխատակիցները: Սակայն տեսականորեն զենքի վրա հնարավոր է տարբեր տեսակի դետեկտորներ տեղադրել, հավելել է «Locator» ներկայացուցիչը:
Նման մշակումներ, իհարկե, կան նաեւ արտասահմանում, սակայն շատ ավելի թանկ են, եթե առհասարակ վաճառվում են: «Մեչ սարքավորումը մի քանի անգամ ավելի էժան է եւ նախատեսված է մեր բնական պայմանների համար»,- նշել են ընկերությունում:
Այն հարցին, թե ինչում է ընկերությունը որոշել հրապարակել նման նախագիխը, «Locator»-ում նշել են, որ այն կօգն հասարակությանը վստահություն հաղորդել: «Մենք որոշել ենք ցույց տալ, որ Հայաստանում կա նման համակարգ, նման մշակող: Մեր երկրում շատ լավ մասնագետներ կան, եթե մենք միասին աշխատենք, նախագծերը կարող են արտադրության վերածվել: Ներուժն ակնհայտ է»,- հայտարարել են «Locator»-ում:



























