Բրիտանուհիներն առաջվա պես 2 անգամ ավելի հաճախ են զբաղվում տնային գործերով, քան բրիտանացիները, գրում է «The Times»-ը՝ վկայակոչելով նոր հարցումը: Պարզվում է, որ Միացյալ Թագավորությունում կանայք շաբաթական 11.5 ժամ են աշխատում տանը, մինչդեռ տղամարդիկ՝ միջինը 6 ժամ:

Բրիտանուհիների 90 տոկոսը հայտարարել է, որ հենց իրենք են ստիպված փոխել անկողինի սպիտակեղենը: Եւս 83 տոկոսը խոստովանել է, որ պատասխանատու է զուգարանի մաքրության համար: Իրենց հերթին բրիտանացիներն աղբն են հանում(80 տոկոս) եւ զբաղվում են «Ինքդ արա» կատեգորիայի աշխատանքներով(78 տոկոս):

«Այս արդյուքները վկայում են սեռերի հստակ տարանջատման մասին տնային գործերի հարցում»,- հայտարարել է Ադամ Լադլոուն «ComRes» հետազոտական ընկերությունից, որն անցկացրել է այս հարցումը «BBC Radio 4»-ի համար:

Պարզվել է նաեւ, որ միասին ապրող բրիտանացի զույգերի 27 տոկոսը ամիսը մեկ անգամ վիճում է տան գործերի շուրջ, հաղորդում է «The Daily Mail»-ը: Ավելի հաճախ նման խնդիրներ ծագում են երիտասարդ զույգերի մոտ: